ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Միացյալ Թագավորության Չարլզ Երրորդ Թագավորը համակարծիք է՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։
«Չարլզը ինձ հետ ավելի համաձայն է, քան ես ինքս․ երբեք թույլ չենք տալու այդ հակառակորդին միջուկային զենք ունենալ», - ասել է Թրամփը՝ նախքան երկու առաջնորդների համատեղ պետական ընթրիքը։
ԱՄՆ պետական այցի շրջանակում Չարլզ Թագավորը նախօրեին ելույթ էր ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, սակայն չէր անդրադարձել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմին։
Միապետի դիրքորոշումը հստակեցնելու համար բրիտանական Reuters գործակալությունը Սպիտակ տուն և Բուքինգհեմյան պալատ է դիմել, սակայն պատասխան դեռ չկա։
Չարլզի պետական այցը Միացյալ Նահանգներ տեղի է ունենում երկու դաշնակիցների միջև լարվածության ֆոնին։ Վարչապետ Քիր Սթարմերի կառավարությունը հայտարարել է, որ չի ներքաշվի Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմական գործողություններում, ինչը դժգոհեցրել է Թրամփին։