Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ չնայած թույլատրել է բրիտանական բազաների օգտագործումը ԱՄՆ-ի կողմից Իրանի հարձակումներին ի պատասխան, իրենք չեն միանում Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումներին։
«Մենք չենք միանում ԱՄՆ-Իսրայել հարձակողական հարվածներին։ Մեր որոշման հիմքում ընկած է վաղեմի բարեկամներ և դաշնակիցների կոլեկտիվ ինքնապաշտպանությունը և բրիտանացիների կյանքի պաշտպանությունը», - ասել է Քիր Սթարմերը։
Նա հավելել է, որ չնայած Մեծ Բրիտանիան չի միանա հարվածներին, «մենք կշարունակենք մեր պաշտպանական գործողությունները տարածաշրջանում»։