Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ցանկանում է գնել Գրենլանդիան. Ռուբիո


ԱՄՆ-ն ցանկանում է գնել Գրենլանդիան, այլ ոչ թե գրավել այն ռազմական ճանապարհով, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal պարբերականը՝ սեփական աղբյուրները վկայակոչելով։

«Քննարկումների ընթացքին ծանոթ անձանց փոխանցմամբ՝ Ռուբիոն պնդել է, որ Սպիտակ տան վերջին սպառնալիքները չեն վկայում Գրենլանդիա ամերիկյան ներխուժման անխուսափելիության մասին»,- գրում է թերթը։

WSJ-ի տեղեկություններով՝ Գրենլանդիայի շուրջ քննարկումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը մի շարք կոնգրեսականների, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի և ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի պետ Դեն Քեյնի մասնակցությամբ։

XS
SM
MD
LG