Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն խոցել է ավիակիրին մոտեցող իրանական ԱԹՍ, հայտնում են ԱՄՆ զինված ուժերը

«Աբրահամ Լինքոլն» ավիակիրի անցումը Արաբական ծովով, արխիվային լուսանկար
«Աբրահամ Լինքոլն» ավիակիրի անցումը Արաբական ծովով, արխիվային լուսանկար

Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերը հայտնել են, որ նախօրեին խոցել են իրանական անօդաչու թռչող սարք, որը մոտեցել էր «Աբրահամ Լինքոլն» ավիակիրին:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դիվանագետները փորձում էին միջուկային բանակցություններ կազմակերպել Իրանի և Միացյալ Նահանգների միջև, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ եթե հնարավոր չլինի գործարք կնքել, ապա «վատ բաներ կարող են տեղի ունենալ»։

ԱՄՆ զինված ուժերը հայտնել են, որ իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքն «անհասկանալի մտադրությամբ» թռչում էր ավիակիրի ուղղությամբ և խոցվել է ամերիկյան F-35 կործանիչի կողմից։

«Իրանական անօդաչու թռչող սարքը խոցվել է ինքնապաշտպանության և ավիակիրն ու անձնակազմին պաշտպանելու համար», - ասել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության խոսնակ, ռազմածովային ուժերի կապիտան Թիմ Հոքինսը։

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ։

XS
SM
MD
LG