Մատչելիության հղումներ

Թեհրանը մեկնաբանել է «Աբրահամ Լինքոլն» ավիակրի ժամանումը տարածաշրջան


«Ամերիկյան որևէ նավի ժամանումը մեր տարածաշրջան չի կարող ազդել Իրանի՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հաստատակամության վրա», - այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ամերիկյան նավատորմի կազմում գործող «Աբրահամ Լինքոլն» ավիակրի ժամանումը Մերձավոր Արևելք։

«Մենք պաշտպանվելու թե; կարողություններ և թե՛ կամք ունենք», - ընդգծել է Բաղային։ Նրա խոսքով՝ ԱՄՆ կողմից կիրառվող ռազմական ճնշումը՝ «միջազգային բոլոր նորմերի կոպիտ խախտում է»։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG