Այս շաբաթ Միացյալ Նահանգները մեծ թվով ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ, զորքեր և տեխնիկա է տեղակայել Կարիբյան ավազանում, հայտնում է The Wall Street Journal-ը։
Ըստ հրապարակման աղբյուրների՝ դեկտեմբերի 22-ին տարածաշրջան են ժամանել առնվազն 10 V-22 Osprey տիպի ինքնաթիռ և C-17 բեռնատար ինքնաթիռ։ WSJ-ի աղբյուրներից մեկի խոսքով՝ ինքնաթիռում եղել են զինվորական անձնակազմ և սարքավորումներ։ Տեղակայված զորքերի և սարքավորումների ճշգրիտ տեսակները չեն նշվել։
ԱՄՆ Հարավային հրամանատարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել կոնկրետ տեղակայումները և նշել է, որ ցանկացած ռազմական օբյեկտում սարքավորումների և անձնակազմի հերթափոխը ստանդարտ պրակտիկա է։
Սպիտակ տունը և Պենտագոնը չեն պատասխանել The Wall Street Journal-ի հարցումներին։
Աշնան սկզբից ի վեր Միացյալ Նահանգները մեծացնում է իր ռազմական ներկայությունը Կարիբյան ավազանում՝ Վենեսուելայի հետ լարվածության սրման ֆոնին: