Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն Օմանի ծոցում հարվածել է իրանական բեռնատար նավին. Mehr

ԱՄՆ զինուժն այսօր վաղ առավոտյան Օմանի ծոցում հարվածել է իրանական բեռնատար նավին, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Իրանի Սիրիկ նահանգի ղեկավար Ռեզա Շահիդիանը հայտնել է, որ նավը հարձակման է ենթարկվել Խասաբից մոտ 9 կմ հեռավորության վրա։ Անձնակազմի բոլոր հինգ անդամները փրկվել են անցնող նավերի կողմից և տեղափոխվել Օման։

Նահանգապետը նաև հայտնել է, որ նավը, որը պատկանում է Սիրիկի բնակիչներից մեկին, 150 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ էր Օմանի Խասաբ նավահանգստից տեղափոխում Իրան։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Օմանի ափերի մոտ ամերիկյան զինուժը հարվածել է Settebello նավթատարին, անձնակազմի երեք անդամ էր սպանվել։ ԱՄՆ-ն պնդել է, որ այն իրանական նավթ էր տեղափոխում, և որ անձնակազմը չի կատարել ամերիկյան ուժերի հրահանգները։

XS
SM
MD
LG