Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը ԱԽ նիստ է գումարել Իրանի հարցով, Գուտերեշը կոչ է արել դադարեցնել կրակը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է գումարել՝ քննարկելու Մերձավոր Արևելքում վերսկսված մարտական գործողությունները դադարեցնելու նպատակով միջնորդական ջանքերի և երկխոսության հարցերը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է՝ Մերձավոր Արևելքը ներքաշվում է խորացող ճգնաժամի մեջ: «Եվ հետևանքները տարածվում են տարածաշրջանից շատ ավելի հեռու»,- սոցցանցում գրել է նա:

«Այս շաբաթ տեղի ունեցան ավելի լայնածավալ հարձակումներ և իրավիճակի հետագա վատթարացում, ինչի արդյունքում հրադադարն ավելի շատ նման է փոքրամասշտաբ հակամարտության»,- գրել է նա՝ հավելելով, որ չպետք է թույլ տալ, որ հակամարտությունն ընդլայնվի։

Բոլոր կողմերը պետք է աշխատեն դիվանագիտական կարգավորման ուղղությամբ և այլևս ոչ մի հարձակում չպետք է լինի, ասել է Անտոնիու Գուտերեշը։



XS
SM
MD
LG