Մատչելիության հղումներ

ԱՄՆ և Ադրբեջանի պաշտոնյաները քննարկել են ТRIPP-ի իրագործումը


Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի

Բաքու ժամանած ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները այսօր ադրբեջանական կողմի հետ քննարկել են «Թրամփի ուղի» նախագծի իրագործման հեռանկարները։ APA գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն այսօր ընդունել է Միացյալ Նահանգների առևտրի և զարգացման գործակալության (USTDA) տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի ղեկավարած պատվիրակությանը։

«Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին՝ մասնավորաբար էներգետիկային, առևտրին, տարածաշրջանային կապերին՝ այդ թվում TRIPP նախագծին», - հաղորդում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, կողմերը քննարկել են նաև ԱՄՆ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների՝ Ադրբեջանի լոգիստիկ և ենթակառուցվածքային կարողություններին ծանոթացման հնարավորությունները։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG