Մատչելիության հղումներ

Հայաստանը ակտիվ աշխատում է, որպեսզի «TRIPP երթուղին» հարգի Թեհրանի կենսական շահերը. Իրանում ՀՀ դեսպան


Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, արխիվ
Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, արխիվ

Հայաստանը հաշվի է առնում և ակտիվ աշխատում է, որպեսզի «TRIPP երթուղին» հարգի Իրանի կենսական շահերը, «Թասնիմ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը։

Ընդգծելով, որ անցած օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում Սյունիքով անցնելքի ճանապարհը կոչվում է ոչ թե «միջանցք», այլ՝ «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման, դեսպանը նշել է՝ նախագիծը կբացի երկաթուղային կապեր Նախիջևանի միջով՝ կապելով Հայաստանը Իրանի հետ, և կստեղծի տարանցիկ հնարավորություններ թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար՝ դեպի Սև ծով և Կենտրոնական Ասիա։ Հայաստանի դեպանը միաժամանակ ընդգծել է, որ այս երթուղուն ցանկացած երրորդ կողմի մասնակցության համար անհրաժեշտ է Հայաստանի և ԱՄՆ-ի համաձյանությունը։

Հարցազրույցը հրապարակվել է Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի վերջին հայտարարություններից հետո, թե «Իրանը կտրականապես դեմ է Կովկասի վերաբերյալ Թրամփի ծրագրերին»։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG