Դատարանը քիչ առաջ արդարացրեց քարոզարշավի ժամանակ Փաշինյանին կոշտ քննադատած ու ոչ եթերային բառերով դիմած Արտակ Ավետիսյանին:
Այս մասին «Ազատությանը» հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Մինչ վարչապետը քարոզարշավի ընթացքում երևանցիների հետ էր հանդիպում, Շենգավիթի բնակիչ Արտակ Ավետիսյանն ուղիղ եթերում կոշտ բառերով հանդիմանել էր նրան: Ուղիղ եթերից կարճ ժամանակ անց ոստիկանները շտապել էին նրա տուն, ձերբակալել գործարար տղամարդուն, խուզարկել տունը:
Ավետիսյանին ոստիկանական մեքենան էին տեղափոխել հղի կոնջ ու ծեր մոր ներկայությամբ: «Բռնի կերպով ամուսնուս կանդալները հագցրեցին և տանում են՝ հրելով բոլորիս, տարեց մորը, այ սրանք», - հրապարակված տեսագրությունում ասում էր Ավետիսյանի կինը:
Տղամարդուն մեղադրանք էին առաջադրել խուլիգանության հոդվածով: