Շենգավիթում նախընտրական քարոզարշավ անցկացնող Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատած Արտակ Ավետիսյանը Երևան քաղաքի քրեական դատարանի որոշմամբ ազատվեց բանտային կալանքից և նրա նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն՝ հանրային խոսքի արգելքի պայմանով, հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Արտակ Ավետիսյանը ձերբակալվեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավից հետո:
Այդ նույն շրջանում բնակվող Ավետիսյանն ուղիղ եթերում Փաշինյանին հրավիրել էր իր նշած վայր՝ խոսքը համեմելով կոպիտ բառերով: Իրավապահները սա որակեցին ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն ուղղված խոսքի տարածում: Փաստաբանը պնդել էր՝ Ավետիսյանն ընդամենը քննադատել է վարչապետին, «որը գուցե հաճելի չէ, բայց հանցանք էլ չէ»: