Մատչելիության հղումներ

Բելառուսը 25 բանտարկյալի կազատի, ԱՄՆ-ն էլ կվերացնի 2 ընկերության նպատմամբ պատժամիջոցները  

Լրացված
 Ջոն Քոուլը և Քրիս Պանիկոն ԱՄՆ-Բելառուս բանակցությունների ժամանակ, Մինսկ, 15-ը սեպտեմբերի, 2026 թ.
Ջոն Քոուլը և Քրիս Պանիկոն ԱՄՆ-Բելառուս բանակցությունների ժամանակ, Մինսկ, 15-ը սեպտեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ն և Բելառուսը համաձայնության են եկել, որի շրջանակում Բելառուսը 25 բանտարկյալի ազատ կարձակի, ԱՄՆ-ն էլ կվերացնի բելառուսական երկու ընկերության նկատմամբ պատժամիջոցները, ասել է Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը, որի ղեկավարած պատվիրակությունը երեկ էր հանդիպել Բելառուսի նախագահի և վարչապետի հետ:

«Մենք համաձայնության ենք եկել ժամանակավոր համաձայնագրի, փոխըմբռնման շուրջ: Որպես բարի կամքի դրսևորում՝ Բելառուսը կազատի 25 մարդու։ Իր հերթին, Միացյալ Նահանգները կվերացնի պատժամիջոցները երկու բելառուսական ընկերությունների՝ «Լակոկրասկա»-ի և «Բելեսբումպրոմ»-ի նկատմամբ», - բելառուսական BelTA պետական լրատվական գործակալությանն ասել է Քոուլը:

«Մենք շատ երկար բանակցություններ ենք ունեցել։ Այս բանակցությունները կշարունակվեն։ Իմ կարծիքով՝ մենք մեծ առաջընթաց ենք գրանցել։ Եվ կշարունակենք մեր համատեղ աշխատանքը»,- մինչ այդ ասել էր ԱՄՆ հատուկ դեսպանորդը։

Ջոն Քոուլը նշել էր, որ կողմերը քննարկել են նաև միջազգային հարցեր, երկկողմ օրակարգի հարցեր և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Բելառուսը և ԱՄՆ-ն կշարունակեն աշխատել չլուծված հարցերի լուծման ուղղությամբ, հավելել էր նա:

«Երբ բոլոր հարցերը լուծվեն և երկու կողմերը համաձայնեցնեն դրանք, լրացուցիչ անձինք ազատ արձակվեն, և բելառուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները կհանվեն», - ասել էր Ջոն Քոուլը։

Բելառուսն ԱՄՆ միջնորդությամբ այս տարվա փետրվարին երեք բանտարկյալի էր ազատ արձակել, այդ թվում՝ «Ազատության» թղթակցին: Մարտի 19-ին էլ Մինսկն ազատ էր արձակել 250 բանտարկյալի՝ ԱՄՆ միջնորդությամբ համաձայնագրի շրջանակում:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG