Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանը հույս ունի, որ Բելառուսը հաջորդ ամիս ազատ կարձակի հարյուրավոր բանտարկյալների

ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, 2026թ. մարտի 19
ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, 2026թ. մարտի 19

ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլը հայտարարել է, որ հույս ունի հաջորդ ամիս Բելառուսը ևս հարյուրավոր բանտարկյալներ ազատ կարձակի և անձամբ կմեկնի այնտեղ՝ գործարքը վերջնականացնելու նպատակով։

Քոուլի դիվանագիտական ջանքերի արդյունքում Բելառուսը համաձայնել է ազատ արձակել մինչև 800 քաղբանտարկյալի՝ Մինսկի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից որոշ պատժամիջոցների մեղմացման դիմաց, այս մասին հայտնել է «Ամերիկայի ձայնի» ռուսալեզու ծառայությանը։

«Մի քանի շաբաթից նախատեսում եմ կրկին մեկնել Բելառուս և հույս ունեմ ապահովել ավելի մեծ թվով քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Կարծում եմ՝ ինձ կհաջողվի», - «Ամերիկայի ձայնին» ասել է Քոուլը՝ նշելով, որ նպատակ ունի ազատ արձակվածների հանձնումը կազմակերպել սեպտեմբերի կեսերին։

«Մենք կարողացանք ապահովել 500 մարդու ազատ արձակումը, այնուհետև ազատ արձակվեց ևս մոտ 200 մարդ։ Այսպիսով, ընդհանուր թիվը կազմում է մոտ 700–800 մարդ։ Հուսով եմ՝ շուտով այդ թիվը կհասցնեմ 1000-ի», - ասել է Քոուլը։

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, որը գտնվում է Բելառուսից դուրս, հունիսին Reuters-ին հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը իրեն տեղեկացրել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ավելի շատ քաղբանտարկյալների ազատ արձակմանը համոզելու ուղղությամբ իրականացվող ջանքերի հետաձգման մասին, սակայն նշել էր, որ չի կարող բացահայտել դրա պատճառը։

XS
SM
MD
LG