Մատչելիության հղումներ

ԻՀՊԿ-ն կանխել է 6 նավի անցումը Հորմուզի նեղուցով. իրանական լրատվամիջոցներ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) այսօր վաղ առավոտյան կանխել է Պարսից ծոցից դուրս եկող վեց նավի անցումը Հորմուզի նեղուցով, հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները։

«Այսօր՝ հուլիսի 27-ի վաղ առավոտյան, վեց նավ, անջատելով նավիգացիայի և տեղորոշման համակարգերը, մտադիր էին անցնել Հորմուզի նեղուցից հարավ գտնվող անօրինական և ոչ անվտանգ երթուղով»,- տելեգրամյան ալիքում գրել է Իրանի հեռարձակման գործակալությունը (IBA)։

Հաղորդագրությունը վերաբերում է Հորմուզի նեղուցի հարավային հատվածին, որտեղ Օմանը հայտարարել է, որ գործում են ջրային ուղիների օգտագործման միջազգային կանոնները։

Իրանը, իր հերթին, պնդում է, որ նավերը պետք է նավարկեն ԻՀՊԿ-ի կողմից սահմանված երթուղով։

IBA-ն նաև հայտնել է, որ վեց նավերից մեկը «վթարի է ենթարկվել», սակայն առայժմ որևէ այլ աղբյուր չի հաստատել տեղեկությունը։

Երեկ ԻՀՊԿ-ի հետ սերտ կապեր ունեցող Tasnim լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է պայթել՝ ծովային ականին բախվելու հետևանքով։


XS
SM
MD
LG