Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հրապարակել է Իրանի հետ պատերազմում կորուստների նոր տվյալները. 14 զոհ, 624 վիրավոր

Պենտագոնը նոր տվյալներ է հրապարակել Իրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստների վերաբերյալ, որոնց համաձայն՝ փետրվարից սկսված հակամարտության ընթացքում զոհվել է ԱՄՆ-ի 14 զինծառայող, ավելի քան 400-ը վիրավորվել են։ Վերջին շաբաթների ընթացքում գերատեսչությունը մի քանի անգամ թարմացրել է կորուստների ընդհանուր ցուցանիշները՝ վերանայելով մարտական կորուստների վերաբերյալ տեղեկությունների դասակարգումը։

Այս հարցը քննադատության առիթ է դարձել՝ հակամարտության վերաբերյալ Պենտագոնի կողմից տրամադրված սահմանափակ տեղեկատվության պատճառով։

The Guardian-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար և ԿՀՎ նախկին տնօրեն Լեոն Պանետան քննադատել է Պենտագոնի մոտեցումը այս հարցում՝ մեղադրելով վարչակազմին մարդկային կորուստների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չտրամադրելու համար։

Պանետան պնդել է, թե Պենտագոնը «միտումնավոր փորձել է ... ըստ էության տեղեկատվությունը թաքցնել ամերիկյան ժողովրդից»։

Անցյալ շաբաթ Պենտագոնը հայտարարել էր, որ հրադադարից հետո Իրանի պատասխան հարվածներից շուրջ 100 ամերիկացի զինծառայող է տուժել՝ վերջին տվյալից չորս անգամ քիչ։ Ավելի ուշ, վերանայելով այս թիվը, գերատեսչությունը հայտարարել է, թե նրանց մոտ 96 տոկոսը ամբուլատոր բուժում ստանալուց հետո վերադարձել է ծառայության, ուստի գործող հաշվետվական չափանիշների համաձայն՝ նրանք չեն դասակարգվել որպես վիրավոր։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ շարունակում է վերանայել կորուստների վերաբերյալ տվյալները՝ լրացուցիչ բժշկական գնահատումների ավարտին զուգընթաց։

XS
SM
MD
LG