Մատչելիության հղումներ

Իրանն ունի առաջադեմ զենքեր, որ պատրաստ է կիրառել, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի. աղբյուր

Իրանը նավից հրթիռ է արձակում, արխիվ
Իրանը նավից հրթիռ է արձակում, արխիվ

Իրանն ունի առաջադեմ զենքեր, որոնք նույնիսկ դեռ չի փորձարկել, սակայն պատրաստ է կիրառել, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի, իրանցի ռազմական աղբյուրն ասել է ռուսական RIA Novosti լրատվական գործակալությանը:

«Մենք արտադրել ենք ժամանակակից զենքեր, որոնք դեռևս չեն օգտագործվել մարտի դաշտում և իրականում չեն փորձարկվել», - խոսելով այն մասին, թե որքանով է Իրանը պատրաստ ԱՄՆ-ի հնարավոր նոր հարձակմանը, ասել է պաշտոնյան, ում անունը գործակալությունը չի նշում:

Աղբյուրն ընդգծել է, որ Իրանը լիովին պատրաստ է ԱՄՆ-ի հետ լարվածության սրմանը՝ հավելելով. - «Սարքավորումների և պաշտպանական կարողությունների պակասի խնդիր չունենք, որը կխանգարեր մեզ պաշտպանելու մեր երկիրը»։ «Այս անգամ մենք մտադիր չենք զսպվածություն ցուցաբերել», - հայտարարել է իրանցի աղբյուրը։

Իրանի արտգործնախարարության խոսնակն, իր հերթին, ասել է, որ Թեհրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի արձագանքը իրենց վերջին առաջարկներին: «Մենք ստացել ենք ամերիկյան տեսակետները և ուսումնասիրում ենք դրանք», - իրանական պետական լրատվամիջոցներից մեկին ասել է Էսմայիլ Բաղային։

Արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում և՛ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, և՛ պատերազմել:

«Որտեղ անհրաժեշտ է պայքարել, մենք կպայքարենք, որտեղ անհրաժեշտ է բանակցել, մենք կբանակցենք», - ասել է Աբբաս Արաղչին։

XS
SM
MD
LG