Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստ է թե՛ բանակցությունների, թե՛ պայքարի. Արաղչի

Իրանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում և՛ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, և՛ պատերազմել, հայտարարել է երկրի արտգործնախարարը:

Ելույթ ունենալով նախկին արտգործնախարարներ Քամալ Խարազիի և Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի հիշատակին նվիրված արարողությանը՝ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանի դիվանագիտական ջանքերը կշարունակվեն ռազմական հրամանատարների հետ սերտ համակարգմամբ։

«Մենք՝ Արտգործնախարարությունը, մեր առաքելությունը չենք դիտարկում անջատ մյուսների առաքելությունից։ Որտեղ անհրաժեշտ է պայքարել, մենք կպայքարենք, որտեղ անհրաժեշտ է բանակցել, մենք կբանակցենք»,- հայտարարել է նա։

Իրանցի պաշտոնյան նշել է, որ «պետության կողմից յուրաքանչյուր անձի տրված առաքելությունը նույնն է, ինչ մեզ՝ լինել լիակատար ներդաշնակության մեջ ամբողջ պետության, պետության նպատակների հետ որպես մեկ ամբողջություն»։

«Եթե անհրաժեշտ լինի, եթե պետության շահերը թելադրեն, որ մենք պատրաստվենք դիվանագիտության, քննարկումների, բանակցությունների, ապա մենք կպատրաստվենք։ Բայց ուժով, նույն ուժով, որով զինված ուժերը պատրաստվում են երկրի պաշտպանությանը»,- շեշտել է նա։

Արաղչին նաև ասել է, որ իրենք սերտ կապի մեջ են ռազմական հրամանատարության հետ, նույն կարծիքի են և նույն նպատակին են ձգտում։ «Եվ որտեղ անհրաժեշտ է, մենք քայլեր ենք ձեռնարկում կամ կձեռնարկենք՝ մեր առաքելությունը կատարելու համար, ինչպես հարկն է»,- ասել է նա։

Արտգործնախարարության խոսնակն էլ ասել է, որ Թեհրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի արձագանքը իրենց վերջին առաջարկներին: «Մենք ստացել ենք ամերիկյան տեսակետները և ուսումնասիրում ենք դրանք», - իրանական պետական լրատվամիջոցներից մեկին ասել է Էսմայիլ Բաղային։


XS
SM
MD
LG