Մատչելիության հղումներ

Վերջին 24 ժամում Հորմուզի նեղուցով 26 նավ է անցել. ԻՀՊԿ

Նավեր Հորմուզի նեղուցում, 20-ը մայիսի, 2026թ.
Նավեր Հորմուզի նեղուցում, 20-ը մայիսի, 2026թ.

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով 26 նավ է անցել, այդ թվում՝ նավթատար տանկերներ, կոնտեյներային նավեր և այլ առևտրային նավեր:

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հավելել է, որ բոլոր նավերն անցել են Իրանի հետ համակարգմամբ:

Իրանը օրերս էր հայտարարել, որ նոր մարմին է ստեղծել՝ Պարսից ծոցի գործերի վարչությունը, որը կզբաղվի Հորմուզի հարցերով, այդ թվում՝ նեղուցով անցնելու համար վճարների գանձմամբ:

Հորմուզի նեղուցով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 1/5-ը: Սակայն Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո Իրանը փակել է նեղուցը «ոչ բարեկամական երկրներին» պատկանող նավերի համար: ԱՄՆ-ն, իր հերթին, շրջափակման մեջ է պահում իրանական նավահանգիստները:


XS
SM
MD
LG