Մատչելիության հղումներ

Ուժգնացող տնտեսական ճնշումն ու շրջափակումը Իրանին չեն ստիպի հանձնվել. Ղալիբաֆ

ԱՄՆ-ի «ակնհայտ և թաքնված քայլերը» ցույց են տալիս, որ նրանք ձգտում են պատերազմի նոր փուլ սկսել, սակայն ուժգնացող տնտեսական ճնշումն ու շրջափակումը Իրանին չեն ստիպի հանձնվել, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակը:

Telegram-ի իր էջում հրապարակած աուդիոհաղորդագրությունում Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ ԱՄՆ-ն ու Իրանն այժմ մի իրավիճակում են, երբ փորձության է ենթարկվում կողմերի կամքը:

Իրանցի պաշտոնյան նաև նշել է, որ իրանական զինված ուժերը լավագույնս օգտագործել են հրադադարի հնարավորությունը՝ իրենց ուժերը վերականգնելու համար:

Իրանական կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պակիստանի ներքին գործերի նախարարը մեկնում է Թեհրան՝ իրանցի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել էր, որ պակիստանյան միջնորդությամբ բանակցությունների գործընթացը շարունակվում է։

Երեկ էլ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Պարսից ծոցի մի քանի երկրի խնդրանքով հետաձգում է Իրանի դեմ ծրագրված նոր հարվածները, որպեսզի հնարավորություն տրվի հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով:


XS
SM
MD
LG