Մատչելիության հղումներ

«Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող ընտրակաշառքի հերթական գործը

Հակակոռուպցիոն կոմիտեին հայտարարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը վերագրվող հերթական ընտրակաշառքի գործի մասին:

Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ։ Հակակոռուպցիոնը չի բացահայտում, թե քանի հոգու է ձերբակալել և ովքեր են նրանք:

Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի Շիրակի մարզի Անի համայնքի տարածքային պատասխանատուն, իր մերձավոր ազգականների և այլ անձանց հետ հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք՝ նրանց կուսակցության տարածքային գրասենյակներում որպես պատասխանատու կամ ակտիվիստ ձևակերպելու անվան տակ: Նշվում է, որ գումարները ներկայացվել են որպես աշխատավարձ։

Բացի այդ, ըստ իրավապահների, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը փորձել է խոչընդոտել մի շարք քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը՝ նրանց նյութապես շահագրգռելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց անունից հնչեցված սպառնալիքների միջոցով։

Չնայած օր օրի ավելացող քրեական գործերին՝ Սամվել Կարապետյանն նախօրեին հերքել է գումար բաժանելու մասին իրավապահների պնդումները:



XS
SM
MD
LG