Մատչելիության հղումներ

«Թվերից այս կողմ». Ո՞ւմ բաժանեցին 22 միլիոն դոլարը

«Ազատություն» ռ/կ-ը ներկայացնում է «Թվերից այս կողմ» շարքի ութերորդ հրապարակումը:

Վարչապետը, նախարարները, նրանց տեղակալները և այլ ղեկավար պաշտոն ունեցող անձինք յոթանիշ խրախուսումներ են ստանում։ Գերատեսչությունների հազարավոր աշխատակիցները, մինչդեռ, քչով են բավարարվում ու կայքերում կարդում իրենց ղեկավարների բարձր եկամուտների մասին։

Վարչապետ Փաշինյանի արդարացումները, թե հավելավճարները բաժանվում են կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, հիմնականում ղեկավար պաշտոնյաներին է վերաբերում, այլ ոչ այն աշխատակիցներին, որոնք ամեն օր մարդկանց հետ են շփվում, տարբեր թույլտվություններ տալիս, արձանագրություններ կազմում, ստուգումներ իրականացնում, փաստաթղթեր լրացնում և այսպես շարունակ։ Պաշտոնյաներն արդեն լրացնում են իրենց եկամուտների տարեկան հայտարարագրերը և գերատեսչություններում տիրող անհավասարությունն արդեն փաստաթղթերով է երևում։

Պաշտոնյաները մինչ այս պահը չեն հայտնել, թե արդեն հաստատված ընդհանուր շուրջ 22 միլիոն դոլարի պարգևավճարների ֆոնդն ինչպես է բաշխվել։


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG