Ավելի քան մեկ ամիս է՝ Թեհրանը թույլ չի տալիս, որ իրանական ծագման սննդամթերքն ու գյուղատնտեսական ապրանքներն արտահանվեն այլ երկրներ: Իրանն այս քայլին գնաց պատերազմի մեկնարկից հետո, որպեսզի բավարարեն ներքին պահանջարկը: Հայաստանը նույնպես Իրանից մեծ ծավալով սննդամթերք է ներկրում՝ բանջարեղենից մինչև կաթի փոշի: Իրանական սննդամթերքի արտահանման արգելքից հետո Հայաստանում արդեն թանկացումներ են նկատվում: Պաշտոնական թվերը դեռ չեն հրապարակվել, բայց պատասխանատուները կանխատեսում են, որ այն գնաճի վրա կունենա 1.2-ից 1.7 տոկոս ազդեցություն:
Մատակարարման շղթաների խափանումների այս շրջանում առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ինքնաբավության ինչ մակարդակ ունի Հայաստանը՝ որքա՞ն ենք օգտագործում, դրա ո՞ր մասն է տեղական և որքա՞ն ենք ներկրում այլ երկրներից:
Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում.