Մատչելիության հղումներ

Որտե՞ղ են «թալանված» միլիարդները, ու ի՞նչ է արվել դրանք վերադարձնելու համար. թվերից այս կողմ

«Ազատություն» ռ/կ-ը ներկայացնում է «Թվերից այս կողմ» շարքի երկրորդ հրապարակումը:

«Ռոսիա» կինոթատրոնի, «Դվին» համալիրի, «Արմենիա հանրապետական» հիվանդանոցի ու «Էրեբունի» բժշկական կենտրոնի վաճառքի դիմաց պետությունը 1 միլիոն 115 հազար դոլար է ստացել։ Ավելի քան 20 տարի առաջ կառավարությունը որոշել է պետությանը պատկանող բաժնեմասերն օտարել այսքան գումարով։ Այս փողն այժմ կբավարարի Երևանի կենտրոնում առավելագույնը մի քանի բնակարան ձեռք բերելու համար։

Իսկ նման գործարքները ոչ թե տասնյակներով, այլ հարյուրներով, անգամ հազարներով են հաշվում։ Մեր ծնողների, տատիկների, պապիկների տասնամյակների քրտինքի արդյունքում ձևավորված այս հարստությունը հենց այս եղանակով հայտնվեց մի փոքր խումբ մարդկանց՝ նոր ձևավորվող օլիգարխիայի ձեռքին:

Որտե՞ղ են միլիարդները, ու ութ տարվա ընթացքում ի՞նչ է արել թալանվածը վերադարձնելու խոստումով իշխանության եկած հեղափոխական թիմը։

Մանրամասները՝ տեսանյութում:


Առաջին հաղորդումն՝ այստեղ:

XS
SM
MD
LG