Մատչելիության հղումներ

Գուտերեշը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարը՝ կողմերին կոչ անելով հավատարիմ մնալ հրադադարի պայմաններին՝ «տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության ճանապարհ հարթելու համար», փոխանցում են ՄԱԿ քարտուղարության գրասենյակից։

«Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ ռազմական գործողությունների դադարեցումը հրատապ անհրաժեշտություն է քաղաքացիական անձանց կյանքերը փրկելու և մարդկային տառապանքները մեղմելու համար», - ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Գուտերեշը երախտագիտություն է հայտնել Պակիստանին և հրադադարի հաստատմանը նպաստած աշխատանքներում ներգրավված մյուս երկրներին։

Իրանին տված վերջնաժամկետից 2 ժամ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որը միջնորդել էր ԱՄՆ-Իրան հրադադարի հարցում, X-ի գրառման մեջ նշել է, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններին ուրբաթ օրը հրավիրել է հանդիպելու Իսլամաբադում։ Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը Իսլամաբադում։

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG