Մատչելիության հղումներ

Ակնհայտ է, որ ԱՄՆ վարչակազմի համար գոնե այսօր TRIPP-ը առաջնահերթությունների մեջ չէ. վարչապետ

Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումը, 8-ը օգոստոսի, 2026թ.
Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումը, 8-ը օգոստոսի, 2026թ.

Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների վարչակազմի համար գոնե այսօր TRIPP-ը առաջնահերթությունների մեջ չէ, Կառավարության նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ նորություն կա բուն շինարարական աշխատանքների վերաբերյալ, հնարավո՞ր է այն հետաձգվի Իրան-ԱՄՆ պատերազմի պատճառով:

«Տեսնում եք՝ ինչ է կատարվում և ինչով են զբաղված: Ցավոք, հավանականությունը մեծ է, որ գործընթացի վրա ժամանակի առումով կազդի, որովհետև Կառավարությունը կենտրոնացած է այդ խնդրի վրա, բայց եթե պարզվի չի ազդի՝ ավելի լավ», - հավելեց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը և արտգործնախարարը անցած տարվա վերջին հայտարարել էին՝ TRIPP-ի իրականացման աշխատանքները կսկսվեն 2026-ի ամռանը:

Շուրջ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արդեն սկսվել է TRIPP նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն ու գնահատումը, Երևանն առաջիկայում Վաշինգտոնին կփոխանցի TRIPP-ի համաձայնագրի նախագծին առնչվող հայկական կողմի դիտարկումները:

Մինչ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը վարչապետի կուսակից ՔՊ-ականները համոզմունք էին հայտնում, թե TRIPP-ի վրա տարածաշրջանային ներկայիս զարգացումները չեն ազդի:


XS
SM
MD
LG