Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ իր երկիրը չի բանակցի Միացյալ Նահանգների հետ:
Լարիջանին արձագանքել է հայտարարություններին, թե Թեհրանում պաշտոնատար անձինք ծրագրում են վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ:
Լարիջանին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն է և եղել է Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդականը:
«Իրանական զինված ուժերը չեն սկսել ներխուժումը»,- նշել է նա։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին սկսել են հարվածել Իրանին, Թեհրանը պատասխանել է՝ հարվածելով Իսրայելին և Մերձավոր Արևելքի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին: Ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով մահացել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:
Բոլոր թարմացումներին կարող եք հետևել՝ այստեղ