Մատչելիության հղումներ

Իրանցի 48 առաջնորդ է սպանվել․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է Իրանում սկսված ռազմական գործողության մասին, 28-ը փետրվարի, 2026թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է Իրանում սկսված ռազմական գործողության մասին, 28-ը փետրվարի, 2026թ.

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ շարունակվող հարվածների հետևանքով իրանցի 48 «առաջնորդ» է սպանվել։

«Ոչ ոք չի կարողանում հավատալ այն հաջողությանը, որ մենք ունենք։ 48 առաջնորդներ միանգամից սպանվեցին։ Եվ ամեն ինչ արագ է ընթանում», - Fox News-ին տված հարցազրույցում ասել է Դոնալդ Թրամփը։

«Մենք մեր աշխատանքն անում ենք ոչ միայն մեզ համար, այլև աշխարհի։ Եվ ամեն ինչ ժամանակացույցից առաջ է», - CNBC-ին տված հարցազրույցում էլ ասել է Թրամփը, - «Իրադարձությունները հիմա շատ դրական ձևով են զարգանում, շատ դրական»։

Հարցազրույցները ձայնագրվել են նախքան ԱՄՆ զինված ուժերն առաջին անգամ հայտարարեց, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում ամերիկյան կողմը ևս կորուստներ է կրել՝ երեք զոհ, հինգ ծանր վիրավոր, ևս մի քանի թեթև վիրավոր։

XS
SM
MD
LG