Մատչելիության հղումներ

Իրանի պետական լրատվամիջոցները հաստատում են՝ Խամենեին սպանված է

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի

Իրանի պետական լրատվամիջոցները հաստատեցին՝ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանված է Միացյալ Նահանգների և Իսրայելի հասցրած հարվածներից հետո:

Հայտարարելով երկրի 86-ամյա առաջնորդի մահվան մասին՝ պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ սկսվում է 40-օրյա սուգ, և գրասենյակներն ու բիզնեսները 7 օր փակ են լինելու:

Պետական հեռուստատեսությունը տեղական ժամանակով ժամը 5-ին հաղորդելով Խամենեիի մահվան մասին, չի հիշատակել ԱՄՆ և Իսրայելի օդային հարվածները:

Պետական լրատվամիջոցները հավաստիացնում են, որ գերագույն առաջնորդը սպանվել է իր նստավայրում և ոչ թե բունկերում թաքնված, ինչպես որոշ հաղորդումներ են պնդում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էին հաղորդում Իրանի գերագույն առաջնորդի մահվան մասին:

Շաբաթ օրը ԱՄՆ-ը և Իսրայելը համատեղ հարվածել են Իրանին: Գործողությունը կոչվում է «Էպիկական զայրույթ»: Իրանը պատասխան հարվածներ է հասցրել:



XS
SM
MD
LG