Մատչելիության հղումներ

Թրամփը մեկնաբանել է Խամենեիի հնարավոր մահվան վերաբերյալ լուրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հնարավոր մահվան մասին շրջանառվող լուրերը:

«Մենք հավատում ենք, որ դա իրական պատմություն է», - ասել է Թրամփը:

Նա հավելել է, որ Իրանի բարձրագույն ղեկավարության «մեծ մասը չեզոքացվել է»:

Խոսելով Իրանի գերագույն առաջնորդի՝ Թեհրանի կեցավայրի վրա հարձակումների մասին՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ ասել էր, որ ավելի ու ավելի շատ նշաններ են հայտնվում, որ «բռնապետը» «ողջ չէ»։

Պաշտոնապես դեռևս որևէ հաստատում չի եղել: Իրանական աղբյուրները հերքում են լուրը:

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը երեկ հարվածներ են հասցրել Իրանին՝ թիրախավորելով այդ թվում՝ նրա ղեկավարությանը: Նախօրեին հաղորդվել էր, որ Խամենեին Թեհրանում չէ, այլ տեղափոխվել է անվտանգ վայր:

Իրանական Tasnim կիսապաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ յոթ հրթիռ է ընկել նախագահական պալատից ոչ հեռու գտնվող շրջանում՝ Շեմիրանում, ինչպես նաև Խամենեիի նստավայրից ոչ հեռու:

Associated Press գործակալությունը գրել էր, որ ահաբեկչություններ են տեղի ունեցել նաև մայրաքաղաքում Խամենեիի գրասենյակի մոտ:

Արբանյակային լուսանկարները ցույց են տվել Թեհրանում նրա նստավայրին հասցված զգալի վնասը, որը դարձել է ռմբակոծությունների առաջին թիրախներից մեկը:

XS
SM
MD
LG