ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իսրայելի վարչապետի պնդումը, թե Իրանին հասված հարվածներից սպանվել է Իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ։
«Սա արդարադատություն է ոչ միայն Իրանի ժողովրդի, այլև բոլոր ամերիկացիների և աշխարհի տարբեր երկրներից եկած այն մարդկանց համար, ովքեր սպանվել կամ խեղվել են Խամենեիի և նրա արյունարբու ավազակախմբի կողմից»,-գրել է Սպիտակ տան ղեկավարը սոցիալական ցանցում, հավելելով՝ «Սա իրանական ժողովրդի համար ամենամեծ հնարավորությունն է՝ իրենց երկիրը վերադարձնելու»։
Թրամփը հորդորել է երկրի զինված ուժերին «համախմբվել Իրանի հերոսական ժողովրդի շուրջ», միաժամանակ նշել, որ «ծանր հրետակոծությունները կշարունակվեն շաբաթվա ընթացքում, կամ այնքան որքան անհրաժեշտ կլինի` հասնելու խաղաղության Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում»։
Պաշտոնական Թեհրանը առաջնորդի մահվան լուրը դեռ չի մեկնաբանել։