Մատչելիության հղումներ

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 4500 տոննա դիզվառելիք

Արխիվ
Արխիվ

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 4 հազար 500 տոննա դիզելային վառելիք, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ այն կուղարկվի երկաթուղով:

Անցած տարվա հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»:

Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն:

Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նոյեմբերին քննարկել էին Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Անցած դեկտեմբերին Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ հացահատիկից, բիտումից ու հեղուկ գազից զատ, Հայաստանը քննարկում է Ադրբեջանի տարածքով ևս երկու տեսակի ապրանքի ներկրման հնարավորությունը: Նախարարը, սակայն, չէր հստակեցրել, թե կոնկրետ ինչ ապրանքների շուրջ են բանակցում Երևանն ու Բաքուն:


XS
SM
MD
LG