Մատչելիության հղումներ

ԱՄՆ բանակցային թիմն այցելել է Արաբական ծովում գտնվող «Աբրահամ Լինքոլն» ավիակիր

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆն այցելել է Արաբական ծովում գտնվող ավիակիր, փետրվարի 7,2026թ.
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆն այցելել է Արաբական ծովում գտնվող ավիակիր, փետրվարի 7,2026թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերի հետ միասին փետրվարի 7-ին այցելել են Արաբական ծովում գտնվող ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիր:

«Այսօր մենք հանդիպեցինք ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիր նավի, նրա հարվածային խմբի և խիզախ նավաստիների ու ծովային հետևակի զինծառայողների հետ, որոնք ապահովում են մեր անվտանգությունը և պահպանում նախագահ Թրամփի՝ ուժի միջոցով խաղաղության ուղերձը»,-սոցիալական ցանցերում գրել է Ուիթքոֆը։

ԱՄՆ նախագահը հունվարի վերջին էր «Աբրահամ Լիքոլն» ավիակիրն ու դրան ուղեկցող մի քանի ռազմանավեր, ռազմական այլ տեխնիկա ուղարկել տարածաշրջան՝ սպառնալով հարվածել Իրանին, եթե Թեհրանը գործարքի չգնա իր միջուկային ծրագրի շուրջ։



XS
SM
MD
LG