Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի նավթի արտահանման դեմ

ԱՄՆ և Իրանի դրոշները, կոլաժ
ԱՄՆ և Իրանի դրոշները, կոլաժ

Թեհրանի հետ Օմանում այսօր տեղի ունեցած անուղղակի բանակցություններից ժամեր անց՝ այսօր Վաշինգտոնը հայտարարեց Իրանի նավթի արտահանման դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։

Սև ցուցակում ներառվել է 14 ստվերային նավատորմ, որոնք, ըստ Պետդեպարտամենտի, զբաղվել են իրանական նավթի, նավթամթերքի և նավթաքիմիական արտադրանքի տեղափոխմամբ։

Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել իրանական նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի առևտրով զբաղվող կամ նրանց հետ փոխկապակցված 15 կազմակերպությունների նկատմամբ։

Նախագահ Դոնալդ Թրամփը «հանձնառու է կրճատել իրանական ռեժիմի նավթի և նավթաքիմիական արտադրանքի անօրինական արտահանումը՝ վարչակազմի նկատմամբ առավելագույն ճնշման արշավի շրջանակներում», - հայտարարության մեջ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթը։

XS
SM
MD
LG