Մատչելիության հղումներ

Թրամփը հայտնել է Իրանի հետ բանակցությունների ևս մեկ փուլի մասին

Թեհրանի հետ Օմանում նախօրեին տեղի ունեցած անուղղակի բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը «շատ լավ» բանակցություններ է ունեցել, խոստանալով հաջորդ շաբաթ բանակցությունների ևս մեկ փուլ:

«Հաջորդ շաբաթվա սկզբին մենք կրկին հանդիպելու ենք», - լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը:

Իրանն իր հերթին հայտարարել է, որ ակնկալում է լրացուցիչ բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ՝ ողջունելով Օմանում բանակցությունների օրվա ընթացքում ստեղծված «դրական մթնոլորտը»։

Երեկ տեղի ունեցած անուղղակի բանակցություններից ժամեր անց՝ Վաշինգտոնը հայտարարեց Իրանի նավթի արտահանման դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Թրամփը նաև հրամանագիր է ստորագրել, որով 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանում Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների համար:

Հստակ չէ, թե արդյոք այս քայլերը կապված են նախօրեին տեղի ունեցած բանակցություններից հետ:


XS
SM
MD
LG