Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները փոխադարձ հարգանքի հիմա վրա. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխիվ
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխիվ

Իրանի իշխանությունները համաձայն են վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման հարցով, սակայն երկխոսությունը պետք է տեղի ունենա փոխադարձ հարգանքի հիմա վրա, հայտարարել է երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

«Ընդգծելով, որ անընդունելի է համարում ցանկացած պարտադրվող և թելադրվող քաղաքականություն, Իրանը հայտարարում է բովանդակային, բանական և արդարացի դիվանագիտական գործընթացներին մասնակցելու իր պատրաստակամության մասին», - ասել է Արաղչին Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Թեհրանը լիովին պատրաստ է վստահության վերականգնմանը և «փոխադարձ հարգանքի վրա հիմնված» երկխոսությանը, լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ նշել է Իրանի ԱԳ նախարարը:


XS
SM
MD
LG