Մատչելիության հղումներ

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քննարկել թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացումը ռազմարդյունաբերության ոլորտում, առևտրի խթանման քայլերը, ինչպես նաև Գազայում և Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումները։

«Ես Թրամփին ասացի, որ Վենեսուելան չպետք է քաոսի մեջ ընկնի, միջազգային իրավունքի ցանկացած խախտում լուրջ բարդություններ կառաջացնի», - զրույցից հետո փոխանցել է Էրդողանը, հավելելով, թե Մադուրոն և վենեսուելացի ժողովուրդը բազմիցս են ցույց տվել իրենց բարեկամությունը Թուրքիայի հանդեպ։

Էրդողանը միաժամանակ վստահություն է հայտնել, որ Թրամփը կվերականգնի ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումն ու կչեղարկի Անկարայի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2019 թվականին, երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնեց Ռուսաստանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG