ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ դիտարկում է Թուրքիային ժամանակակից F-35 կործանիչներ վաճառելու հնարավորությունը։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում Թրամփը պատժամիջոցներ էր սահմանել Անկարայի նկատմամբ և դուրս թողել ՆԱՏՕ-ի դաշնակցին կործանիչների ծրագրից, երբ Թուրքիան հրթիռային պաշտպանության համակարգեր էր գնել Ռուսաստանից։
«Մենք շատ լուրջ ենք մտածում այդ մասին», - ասել է Թրամփը՝ ընդգծելով, որ շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։
Ավելի վաղ ամերիկյան Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, թե Էրդողանը մտադիր է վերադարձնել ռուսական S-400 համակարգերը։