Մատչելիության հղումներ

Էրդողանը հայտարարել է, որ երկուշաբթի Թրամփի հետ կքննարկի Ուկրաինան և Գազան


Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկա երկուշաբթի հեռախոսազրույց է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության ջանքերը, ինչպես նաև իրավիճակը Գազայում, որտեղ «Համաս»-ի ու Իսրայելի միջև պատերազմն անցած տարեվերջին կանգ առավ ԱՄՆ միջնորդությամբ։

Էրդողանը նաև տեղեկացրել է, որ Փարիզ է գործողում իր արտգործնախարարին՝ մասնակցելու Ուկրաինային օգնել կամեցող երկրների հերթական հավաքին։

Մինչ այդ՝ երեկ, Ուկրաինայի գլխավոր բանագնաց Ռուստեմ Ումերովը Անկարայում հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել են բանակցային գործընթացը և հնարավոր հաջորդ քայլերը՝ Ռուսաստանի կողմից պահվող ուկրաինացիներին վերադարձնելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG