Մատչելիության հղումներ

Ուկրաինայում զոհվել է առնվազն 46 հազար 677 ռուսաստանցի զինծառայող


Ոչնչացված ռուսական հրասայլերը, արխիվ, Բոհորոդիչնե, Դոնեցկի շրջան, 13 փետրվարի, 2024թ.
Ոչնչացված ռուսական հրասայլերը, արխիվ, Բոհորոդիչնե, Դոնեցկի շրջան, 13 փետրվարի, 2024թ.

BBC բրիտանական հեռուստառադիոկայանի ռուսական ծառայության, «Մեդիազոնա» հրատարակության և կամավոր-հետաքննողների համատեղ կազմած նոր զեկույցում ասվում է, որ 2022 թվականի փետրվարի 24-ին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմում զոհվել է առնվազն 46 հազար 678 ռուսաստանցի զինծառայող:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում հաստատվել է ևս 1555 մարդու մահ, ինչը պատերազմի բոլոր ամիսների ընթացքում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:

Խոսքը բաց աղբյուրներում հրապարակված անուն-ազգանուններով և հուղարկավորության վայրով հաստատված մահերի մասին է: Վերլուծողների պնդմամբ, զոհվածների իրական թիվը կարող է անգամներով ավելի մեծ լինել:

BBC-ի հաղորդսգրությունում նշվում է, որ զինվորականների մահվան մասին տեղեկությունները հաճախ ուշացումով են հասնում հարազատներին, և գրանցած կորուստների աճը մասամբ բացատրվում է Ավդեևկայի շուրջ մարտերի հետևանքներով:

Կան նաև զոհերի մասին ավելի ուշ հաստատված տվյալներ, որոնք ստացվել են Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ռուսական ուժերի վարած գործողություններից հետո:

XS
SM
MD
LG