Մատչելիության հղումներ

Ուկրաինայում զոհվել է 30 հազար 3 ռուսաստանցի զինծառայող. հետաքննություն


Զոհված վագներականների հուղարկավորությունը, արխիվ:
Զոհված վագներականների հուղարկավորությունը, արխիվ:

BBC-ի ռուսական ծառայությունը և Mediazona կայքը համատեղ անցկացրած հետաքննության արդյունքում հայտնել են, որ Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմի ընթացքում կորցրել է առնվազն 30 հազար 3 զինծառայող:

Խոսքն օգոստոսի 11-ի դրությամբ անուն-ազգանուններով և հուղարկավորության կոնկրետ վայրով հաստատված զոհերի մասին է:

Մասնագետները ենթադրում են, որ կորուստների իրական թիվը, հավանաբար, 2-2.5 անգամ ավելի մեծ է:

ՌԴ պաշտպանության նախարարությունը վերջին անգամ՝ 2022 թվականի սեպտեմբերին, հայտնել է, որ պատերազմում զոհվել է 5937 մարդ։

Ուկրաինան նույնպես չի հրապարակում կորուստների վիճակագրությունը:

Այս տարվա գարնանը մամուլում հայտնվել է Պենտագոնի մասնագետներին վերագրվող մի վերլուծություն, ըստ որի, պատերազմում զոհվել է 15 հազար 500-ից 17 հազար 500, իսկ վիրավորվել է 109-113 հազար ուկրաինացի զինծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG