Մատչելիության հղումներ

Բարձրաստիճան թուրք զինվորականները ժամանել են Բաքու


Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Ազգային պաշտպանության փոխնախարար Շուայ Ալփայի գլխավորությամբ։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ տեղեկացնելով, որ այսօր թուրք զինվորականներին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

«Հանդիպման ընթացքում գեներալ-գնդապետ Հասանովը պատմել է ադրբեջանա - հայկական պայմանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի, ինչպես նաև ադրբեջանական բանակում անցկացվող բարեփոխումների մասին», - հաղորդում է APA-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG