Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունն ավարտվել է


Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում, արխիվ
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում, արխիվ

Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատական քննությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատարանի երեկվա նիստի ընթացքում կողմերը հայտարարել են, որ չեն առարկում դատաքննության ավարտի և ճառերի փուլի մեկնարկի դեմ։

Բացի այդ, Վարդանյանին նշանակված փաստաբանը ներկայացրել է երկու միջնորդություն, որոնք դատարանը չի բավարարել։ Ադրբեջանական լրատվամիջոցները չեն մանրամասնել, թե ինչ միջնորդություններ են ներկայացվել:

Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին։

Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման մարդկանց տեղահանելու համար և այլն։

Բաքվում պահվող հայերի նկատմամբ դատերն ընթանում են անկախ լրատվամիջոցների ու միջազգային իրավապաշտպանների բացակայության պայմաններում:

Բաքվի ռազմական դատարանում խիստ պատժաչափերի առջև կանգնած հայ գերիների (պաշտոնական տվյալներով՝ 23 հայ գերի) հարազատներն ասում են, որ դատավարությունը լուսաբանող միակ լրատվամիջոցը՝ ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններն ու արտահայտած մտքերը ամբողջությամբ չի փոխանցում, խմբագրում է, հաճախ սխալ թարգմանում, ինչը նույնպես պետական մակարդակով ընթացող շոուի մի մաս են համարում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG