Մատչելիության հղումներ

Հասանովը հրամանատարների հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նրա տեղակալները, զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների և ծառայությունների պետերը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով՝ «խորհրդակցությանը տեսակապով մասնակցել են ազատագրված տարածքներում տեղակայված զորամիավորումների հրամանատարները»:

Լրատվամիջոցը, հղում անելով երկրի ռազմական գերատեսչությանը, հայտնում է, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին, զորքերի ծառայության կազմակերպմանն ու անցկացմանը:

Պաշտպանության նախարարը, ըստ հաղորդագրության, հանդիպման մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել նախագահ Իլհամ Ալիևի՝ վերընտրվելուց հետո երդմնակալության արարողության ժամանակ, ինչպես նաև փետրվարի 19-ին Ալիևի Թուրքիա կատարած այցի ընթացքում այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում արված հայտարարությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG