Մատչելիության հղումներ

Իսլամաբադում բանակցում են Պակիստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարները


Պակիստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ջալիլ Աբբաս Ջիլանին և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպում են անցկացնում Իսլամաբադում՝ լուծելու առաջացած լարվածությունը։

Իրանի և Պակիստանի հարաբերությունները սրվել էին անցած շաբաթ, այն բանից հետո, երբ երկու երկրները հրթիռային հարվածներ էին փոխանակել։ Դրանց թիրախում էին սահմանային շրջաններում գործող զինված խմբավորումները։

«ԱԳ նախարարները մանրամասն բանակցություններ կվարեն երկկողմ երկխոսության և փոխգործակցության զարգացման, ինչպես նաև Պակիստան-Իրան հարաբերությունների հետագա ամրապնդման շուրջ», - ավելի վաղ փոխանցել էին Պակիստանի ԱԳՆ-ից:

Աբդոլլահիանը Պակիստան է ժամանել հունվարի 29-ի առավոտյան։

XS
SM
MD
LG