Դեռևս անհայտ զինված անձը ինը օտարերկրացու է սպանել Իրանի հարավ-արևելքում՝ Պակիստանի սահմանի մոտ, հայտնում է իրանական MEHR գործակալությունը։
Իրանի իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցը նշում է, որ մինչ այս պահը որևէ մեկը, որևէ խմբավորում չի ստանձնել զինված հարձակման պատասխանատվությունը։
Սպանվածների ինքնությունը դեռևս հայտնի չէ, այլ մանրմասներ դեռևս չեն հաղորդվում։