Մատչելիության հղումներ

Նևադայի համալսարանում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել


Նևադայի համալսարանում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս մեկը ծանր վիրավորվել է։

Լաս Վեգասի ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցներ արձակած անձը ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել է:

Միջադեպի առնչությամբ հետաքննություն է ընթանում։

Հոկտեմբերի 26-ին էլ ԱՄՆ Մեյն նահանգի Լյուիսթոն քաղաքի երեք վայրերում՝ ռեստորանում, խանութում և ժամանցի կենտրոնում, հրաձգություններից, վերջին տվյալներով, զոհվել է 18, վիրավորվել 14 մարդ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս կոչ է արել օրենսդիրներին բարեփոխումներ իրականացնել զենքի վերահսկման ոլորտում։

Միացյալ Նահանգներն ունի հրազենից մահացության ավելի բարձր մակարդակ, քան Արևմուտքի ցանկացած այլ հարուստ երկիր։

XS
SM
MD
LG