Մատչելիության հղումներ

Վեց զոհ Չիկագոյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով


Չիկագո՝ Հայլենդ-Փարք, 4-ը հուլիսի, 2022.
Չիկագո՝ Հայլենդ-Փարք, 4-ը հուլիսի, 2022.

6 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել են նախօրեին Չիկագոյում, ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարության ընթացքում արձակված կրակոցների հետևանքով։

Տեղական իշխանությունների փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Չիկագոյի արվարձաններից մեկում՝ Հայլենդ-Փարքում։

Նախնական տեղեկությունների համաձայն, հուլիսի 4-ի առթիվ կազմակերպված տոնական համերգի մասնակցիների ուղղությամբ հրազենից կրակն արձակել են քաղաքի կենտրոնում գտնվող շենքերից մեկի կտուրից։

Իլինոյսի ոստիկանությունը հաղորդել է, որ միջադեպից քիչ անց հաջովել է ձերբակալել հարձակման ենթադրյալ հեղինակին։ Դա 22-ամյա Ռոբերտ Կրիմոն է։

Ոստիկանությունն արդեն տարածել է կասկածյալի լուսանկարը, հարձակման դրդապատճառներին մասին առայժմ տեղեկություններ չկան։

XS
SM
MD
LG