Մատչելիության հղումներ

«Զենքը ԱՄՆ-ում երեխաների թիվ մեկ սպանողն է»․ Բայդենը կոչ է արել Կոնգրեսին փոխել զենքի շրջանառության կանոնները


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հրաձգության նոր դեպքերից հետո, հայտարարել է օրենսդրության խստացման վրա աշխատելու պատրաստակամության մասին և Կոնգրեսին կոչ է արել փոխել զենքի շրջանառության կանոնները։

«Զենքը Ամերիկայում երեխաների թիվ մեկ սպանողն է, և սպանությունների թիվն աճում է, ոչ թե նվազում»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ վերջին միջադեպերը անվանելով անընդունելի։

Նա հիշեցրել է, որ բազմիցս կոչ է արել օրենսդիրներին բարեփոխումներ իրականացնել զենքի վերահսկման ոլորտում։

Շաբաթ օրը Ալաբամա նահանգի Դեդվիլ քաղաքում դեռահասի ծննդյան խնջույքի ժամանակ տեղի ունեցած հրաձգություն հետևանքով չորս մարդ զոհվեց, առնվազն 28-ը վիրավորվեցին։

Նույն օրը Կենտուկի նահանգի զբոսայգիներից մեկում ևս հրաձգություն տեղի ունեցավ, ինչի հետևանքով երկու մարդ զոհվեց, ևս չորսը վիրավորվեցին։

XS
SM
MD
LG