Մատչելիության հղումներ

«Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի 8 շրջանների վարչատարածքային բաժանումները որոշ փոփոխությունների կենթարկվեն»․ APA


Ռուս խաղաղապահները Լաչինից Շուշի տանող ճանապարհին, 1-ը հոկտեմբերի, 2023թ․
Ռուս խաղաղապահները Լաչինից Շուշի տանող ճանապարհին, 1-ը հոկտեմբերի, 2023թ․

«Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի 8 շրջանների վարչատարածքային բաժանումները որոշ փոփոխությունների կենթարկվեն», հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով, որ Միլլի Մեջլիսը (խորհրդարանը) այս առնչությամբ օրինագիծ է ստացել։

Օրինագծում, մասնավորապես, նշվում է, որ «Աղդամի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Խոջալուի, Խոջավենդի, Գուբադլիի, Լաչինի և Շուշիի շրջանների վարչատարածքային բաժանման մեջ մասնակի փոփոխություններ կկատարվեն»։

Այլ մանրամասներ, թե մասնավորապես ինչ փոփոխություններ են նախատեսվում, չեն հաղորդվում։

Նախագիծը կքննարկի Տարածաշրջանային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ նոյեմբերի 27-ին։

XS
SM
MD
LG